«Ռուսաստանն աչք չի փակի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի սադրանքների վրա». Լավրով

Մանրամասներ

1

Ռուսաստանն աչք չի փակի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրների կողմից ամենակոպիտ սադրանքների, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմամոլական տրամադրությունների խրախուսման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Շվեդիայի ԱԳ նախարարության ղեկավար Անն Լինդեի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:

«Մենք աչք չենք փակի այն ամենակոպիտ սադրանքների վրա, որոնք ամեն օր տեսնում ենք ՆԱՏՕ-ի անդամների և ավելի ու ավելի հաճախ՝ Եվրամիության կողմից, այդ թվում՝ ուկրաինացիների համար ինչ-ինչ ուսումնավարժական ռազմական առաքելություններ կազմակերպելու, ուկրաինական բանակը հենց այն գործողություններին պատրաստելու՝ Ուկրաինայի ռազմամոլներին հաճոյանալու նրա փորձը, որոնցով նա մշտապես սպառնում է, հայտարարելով, թե ուժով կվերցնի Դոնբասը, չցանկանալով կատարել Մինսկի համաձայնությունները, ոտնձգություն է կատարում ռուսական Ղրիմի նկատմամբ»,-ասել է նախարարը:

Լավրովի խոսքով՝ ամբողջ ռազմատենչ հռետորաբանությունը և Ուկրաինայում ռազմական նախապատրաստությունները Արևմուտքի կողմից սկզբունքային որևիցե գնահատականի չեն հանդիպում: Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է Արևմուտքի հետ երկխոսության: