Մանկական կերերը թանկացել են

Մանրամասներ

ա

Մանկական կերերի գները բարձրացել են: «Ժողովուրդ»-ն արդեն մի քանի օր է, ինչ այս խնդրի շուրջ երիտասարդ մայրերից դժգոհություններ է ստանում: Նրանց խոսքերով՝ տարվա մեջ մանկական կերերի գներն արդեն մի քանի անգամ է, ինչ բարձրանում են:

Օրինակ՝ Nutrilon կոչվող մանկական կաթնային խառնուրդը 4450 դրամից բարձրացել էր՝ դառնալով 5850 դրամ, հիմա այն 7500 դրամից դարձել է 11 հազար 200 դրամ: Թանկացել են նաեւ «Սիմիլակ Գոլդ», «Սիմիլակ Կլասիկ» կաթնային խառնուրդները. «Սիմիլակ պրեմիում 3»-ը արժե 5680 դրամ, իսկ 700 գրամանոց «Սիմիլակ 1»-ը վաճառվում է 7600 դրամի սահմաններում:

Տեղեկացնենք, որ Nutrilon-ը Հայաստան ներմուծում է «Սլավ գրուպ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին: Փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: