Հեռախոսային բաժանորդներին հնարավոր է զանգեր կատարվեն և հաղորդագրություններ ուղարկվեն ադրբեջանական համարներից․ դրանք պետք է անտեսել

Մանրամասներ

ա

Հայաստանյան հեռախոսային օպերատորների բաժանորդներին հնարավոր է զանգեր կատարվեն և հաղորդագրություններ ուղարկվեն ադրբեջանական համարներից ու համացանցային օգտահաշիվներից։

Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Հորդորում ենք անտեսել նման հաղորդագրությունները և զանգերը, քանի որ դրանք նպատակ ունեն խուճապ տարածել բնակչության շրջանում։