Ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն ընդունելի չէ. Ռայիսին՝ Պուտինին

Մանրամասներ

ա

Իրանական կողմը ողջունում է ռուսաստանյան նախաձեռնությունը Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման ուղղությամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:   

«Իրանի նախագահը ողջունել է Ռուսաստանի նախաձեռնությունն՝ ուղղված Կովկասում հանգստության և կայունության հաստատմանը:

«Ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն ընդունելի չէ»,- ասել է Ռայիսին՝ ընդգծելով տարածաշրջանային հարցերով երկու երկրի համագործակցության անհրաժեշտությունը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախագահներն անդրադարձել են տարածաշրջանում հրադադարի պահպանման և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված ՌԴ ջանքերին: