Ճանապարհը նախկինի պես գործում է, բայց այն կարող է մաքսակետ դառնալ․ Փարսյանը՝ Ճակատենի մոտ ադրբեջանցիների տեղադրած վագոն–տնակի մասին  

Մանրամասներ

ա

Մենք ներկա դրությամբ տեղեկություն չունենք դա մաքսակե՞տ է, թե ինչ է։ Այսօր Կապանում իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակի առաջին համար Գևորգ Փարսյանը՝  անդրադառնալով փաստին, որ ադրբեջանցիները Ճակատեն համայնքի մոտ ճանապարհին վագոն–տնակ են տեղադրել։

«Այսինքն` ունենք տեղեկություն, որ տնակ է տեղադրվել անմիջապես  ճանապարհի մոտ, ճանապարհը հիմա նույն ռեժիմով օգտագործվում է, սակայն մտավախություն ունեմ անձամբ, որ դա կարող է վերածվել մաքսակետի»,– ասաց նա և նշեց, որ ՀՀ քաղաքացիները կարող են ներկա դրությամբ օգտագործել ճանապարհը նախկինի պես։

Ինչ վերաբերում է մրցակցի հետ բանավեճի չգնալուն, Գևորգ Փարսյանն ասաց, որ խնդիրը խուսափելը չէր, այլ ուներ արդեն քաղաքացիների հետ պլանավորած հանդիպում։ «Անիմաստ գտա պարզապես այսքան ճանապարհ անցնել և Երևանում բանավեճ ունենալ»,–ասաց նա։