Արամ Ա կաթողիկոսը ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գծով առաջին քայլը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպան Յան Գոլարտին։ Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գծով առաջին քայլը, տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Լիբանանի մօտ Անգլիոյ դեսպան դոկտ. Իան Գոլարտ այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ երկար հանդիպում մը ունեցաւ: Քննարկումի նիւթ դարձան ընդհանրապէս Միջին Արեւելքին ու մասնաւորաբար Լիբանանին առնչուած շարք մը հարցեր:

Նորին Սրբութիւնը եւ դեսպանը շեշտեցին Լիբանանի օժանդակութեան հրամայականը՝ քաղաքական, տնտեսական ու մարդասիրական բնագաւառներէն ներս: Անոնք նաեւ ընդգծեցին կառավարութեան կողմէ աշխատանքի վերսկզբման անհրաժեշտութիւնը, որպէսզի կարելի ըլլայ ժողովուրդի առօրեային առնչուած շարք մը հարցերուն լուծում տալ: Այս առիթով, Վեհափառ Հայրապետը ողջունելով վերջերս Անգլիոյ խորհրդարանին կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գծով առնուած առաջին քայլը իր գնահատանքը յայտնեց Անգլիոյ՝ հայ ժողովուրդին դատին գծով ցուցաբերած զօրակցութեան համար.,- ասվում է հաղորդագրության մեջ: