Այսօր հրապարակված հարցումների տվյալներով՝ մարդկանց գերակշիռ մասը Սերժ Սարգսյանին համարել է ՀՀ լավագույն ղեկավար. Բաբայան

Մանրամասներ

ա

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Նոստալգիա,թե՞ վերջապես տրամաբանություն…

8000 հարցված օգտատեր և 57% աջակցություն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին

Այսօրվա հրապարակված հարցումների տվյալներով մարդկանց գերակշիռ մասը Սերժ Սարգսյանին համարել է ՀՀ լավագույն ղեկավար:

Դա նրանից է,որ մարդիկ սկսեցին հիշել ինչ երկրում էին ապրում և ոնց էին ապրում 2008-2018թթ և համեմատեցին այն երկրի հետ որտեղ հիմա են ապրում,բայց արդեն առանց Սերժ Սարգսյանի իշխանության:

Այն ժամանակ ասում են կար համերաշխություն,անվտանգություն, կայուն կյանք և հույս,այսօր նվաստացած,խեղճացած և օրեցօր թանկացող կյանքի պայմաններում նույնիսկ նախագահին փողոցում մերժած մարդիկ հասկանում են,որ նախագահի օրոք լավ են ապրել,քան այսօր և Սերժ Սարգսյանին համարում են լավ ղեկավար,որ այդքան մարտահրավերների մեջ կարողացավ դա պահել և պահպանել:

Հ.Գ ի դեպ Նոստալգիան (հին հունարեն՝ νόστος՝ «վերադարձ հայրենիք» և άλγος «ցավ, տխրություն»), հայրենիքի կամ՝ ավելի հաճախ անցյալի հանդեպ կարոտ է նշանակում: