ԿԱՐԵՎՈՐ․ Շուշիի մոտ արցախիցիների վրա կրակել է թուրք կամ ադրբեջանցի սպա, ատրճանակից՝ 5 մետր հեռավորությունից

Նոր մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Շուշիի մերձակայքում խաղաղ բնակիչների վրա կրակել են ատրճանակից` 5 մետր հեռավորությունից։

@wargonzo նախագծին միջադեպի ականատեսներից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել․

Չեզոք գոտում աշխատել են Արցախի ջրմուղկոյուղու 10 աշխատակիցներ, որոնք բաժանվել էին երկու խմբի՝ յուրաքանչյուրը 5 հոգուց բաղկացած։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նրանց անցումը չեզոք գոտի, միանշանակ համաձայնեցվել էր ադրբեջանական կողմի հետ։ Աշխատանքներն իրականացվել են ադրբեջանական դիրքի անմիջական հարևանությամբ և վերջիններիս անմիջական հսկողության ներքո։

Ինչ-որ պահի զինծառայողներից մեկը ադրբեջանական դիրքից գնացել է ջրմուղի աշխատակիցների ուղղությամբ, ճանապարհին պատյանից հանել է ատրճանակը և առանց նախազգուշացման, մոտ տարածությունից՝ մոտ 5 մետր հեռավորությունից, մի ամբողջ փամփուշտակալ կրակել է արցախցիների վրա։

@wargonzo-ի դիրքորոշմամբ՝ ծառայողական ատրճանակի առկայությունը վկայում է այն մասին, որ կրակող ադրբեջանցին կամ թուրք խորհրդականը եղել է առնվազն սպայական կորպուսից, կամ էլ՝ զենքը եղել է պարգևատրված, որովհետև շարքային զինվորներին, որպես կանոն, հենց այնպես կարճ փողով ատրճանակներ չեն տալիս։

Այս միջադեպը ակնհայտ ցույց է տալիս, թե ինչպիսի անօրինականություններ են խրախուսվում ադրբեջանական բանակում։ Նախապես թուլտվություն ստացած մարդասիրական աշխատանքներ կատարելու համար անզեն քաղաքացիների վրա կրակելը պարզապես կարգապահության խախտում չէ։ Այսպես վարվում են միայն ահաբեկիչները։