Անհրաժեշտ է եռակողմ հայտարարությունների կատարումը. Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը

Մանրամասներ

աԱդրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խոսվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մասին։ Ըստ այդմ, Բաքվում հայտարարել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի խստիվ պահպանմամբ, որոնք են՝ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը։

Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ ապագայում ռեգիոնում խաղաղության եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է եռակողմ հայտարարությունների կատարումը։