Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Թաղավարդ գյուղի մերձակա տարածքների վրա

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել Արցախի Թաղավարդ գյուղի մերձակա տարածքների վրա։, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։ 

Կրակոցներ են լսվել նաև նաև Կարմիր Շուկայի ուղղությունից։

«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», նշել է Սարումյանը՝ հավելելով, որ դեպքի մասին  տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

1