Նոր «մետատիեզերքի» հիմնադիրը հայտարարել է Facebook-ի հետ կապ չունենալու մասին

Մանրամասներ

ա

Facebook-ը չի ունեցել որեւէ բիզնես առնչություն ամերիկացի գրող ֆանտաստ Նիլ Սթիվենսոնի հետ, որը ստեղծել է նոր «մետատիեզերք» տերմինը 1992 թվականին «Ձնահոսք» ֆանտաստիկ վեպում: Այն, որ նա կապ չունի Meta անվանափոխված ընկերության հետ, գրողը մեկնաբանել է թվիթերյան էջում, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Նա հայտարարել է, որ որեւէ առնչություն չունի Facebook, պարզապես ցանցում շփոթմունք է առաջացրել «մետատիեզերք» (metaverse) բառը:

Հոկտեմբերի 28-ին Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը փոխելու է անվանում՝ դառնալով Meta: Նա ցույց է տվել ընկերության՝ Մեբիուսի կապույտ ժապավենի տեսքով լոգոտիպը: «Նախկինում ես հավանում էի դասական հետազոտությունները, իսկ Meta բառը ծագում է հունական բառից, որը նշանակում է «հետո»: Ինձ համար այն խորհրդանշում է փաստը, որ միշտ կարելի է եւս ինչ-որ բան կառուցել»,-բացատրել է նա: Պարզվել է նաեւ, որ ներկայում հավելվածների, այդ թվում՝ Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի անունները փոփոխության չեն ենթարկվի: