Նոր ձերբակալվածներ՝ «անորակ հրթիռների» գործով

Մանրամասներ

ա

168.am-ի տեղեկություններով, «անորակ հրթիռների» գործով երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին, իսկ այսօր նաև ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Այս գործով են անցնում ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, վերևում նշված ձերբակալված անձանց ստիպել են ցուցմունքներ տալ Ստեփան Գալստյանի դեմ` պայմանով, որ կալանավորման միջնորդությամբ չեն դիմի դատարան:

Հավելենք, որ ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով կալանավորված են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։