Գյումրիում ոստիկանական մեծաթիվ ուժերը անխտիր ստուգում են բոլոր ավտոմեքենաները․ Ուժեղացված ծառայություն է

Մանրամասները՝ տեսանյութում

Գյումրիում՝ քաղաքի տարբեր հատվածներում, մեքենաների կուտակումներ են։ Խցանումներն առաջացել են ոստիկանական ուժերի պատճառով։ Քաղաքում ուժեղացված ծառայություն է։

Կանգնեցնեւոմ են անխտիր բոլոր մարդատար ավտոմեքենաները, ստուգում են իրականացնում սրահում, բեռնախցիկում։ 

Այժմ դժվարանցանելի է Նորավան թաղամասը, Հիսունամյակի ոս տանող ճանապարհները, քաղաքի հրապարակները։ 

Ոստիկանությունն առայժմ չի մենկաբանում, թե ոստիկանական մեծաթիվ ուժերի կուտակումը Հայաստանի երկրորդ քաղաքում եւ ստուգումներն ինչ նպատակով են իրականացնում։