Apple-ը ռեկորդային եկամուտներ է ստացել

Մանրամասներ

ա

Ամերիկյան Apple ընկերության շահույթը 2021 թվականի չորրորդ եռամսյակում աճել է 29 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով ռեկորդային 83,3 մլրդ դոլարի:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, ամերիկյան տեխնոլոգիական հսկայի մաքուր եկամուտը վերոնշյալ ժամանակահատվածում հասել է 20,5 մլրդ դոլարի: Մեկ արժեթղթի եկամուտը հաշվարկվում է 1,24 դոլար՝ նախորդ տարվա 0,73 դոլարի համեմատ:

Apple-ի եկամուտը, որը չորրորդ եռամսյակում ստացվել է iPhone-ի վաճառքից, ավելացել է մոտ 1,5 անգամ՝ հասնելով 38,8 մլրդ դոլարի: iPad պլանշետների վաճառքից ստացված եկամուտն աճել է 21 տոկոսով՝ հասնելով 8,25 մլրդ դոլարի: Mac համակարգիչների վաճառքն ընկերությանը բերել է 9,17 մլրդ դոլարի եկամուտ:

Ֆինանսական տարվա տվյալներով, որն ավարտվել է սեպտեմբերի 25-ին, ընկերության ընդհանուր եկամուտը կազմել  365,8 մլրդ դոլար, ինչը 33,2 տոկոսով ավելին է, քան անցյալ ֆինանսական տարվա ընթացքում: Տարվա արդյունքում մաքուր շահույթը կազմել է 94,6 մլրդ դոլար՝ աճելով 63,7 տոկոսով: