ԱԺ-ում սահմանին վերաբերող հարցը կքննարկվի փակ ռեժիմով. կմասնակցի նաև ԳՇ պետի տեղակալը

Մանրամասներ

ա

«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում կանցկացվի փակ նիստի ռեժիմով: Այս առաջարկն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում ընդունվեց 63 կողմ, 17 ձեռնպահ ձայներով:

Բացի այդ որոշվեց, որ այդ նիստում հարակից ելույթի հնարավորություն կտրվի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին եւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին: Այս որոշումն ընդունվեց միաձայն՝ 86 կողմ ձայներով:

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն հարց ուղղեց. «Մենք ԱԳ նախարարին էլ էինք առաջարկել ներգրավել: Պատճառն ի՞նչն է, որ նա ներգրավված չէ, որովհետեւ բավականին հարցեր վերաբերում էին այդ ոլորտին»:

Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ես ընդդիմության առաջարկը փոխանցել եմ կառավարությանը եւ ըստ էության, կառավարությունը հարկ է համարել հիշյալ  պաշտոնյաներին գործուղել այդ քննարկման համար»: