Դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Երեւանում առանց դիմակի ոստիկանը վարորդին փորձել է տուգանել դիմակ չկրելու համար:

«Դուք ինձ կանգնացրել եք դիմակի համար, դուք ինչո՞ւ դիմակ չեք կրում: Դոււք սխալ եք, ես ձեզ չեմ տալու փաստաթուղթ: Դուք օրենքի մարդ եք, դուք դիմակ կրեք»,-ասել է քաղաքացին:

Ոստիկանն ի պատասխան ասել է. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, երբ որ ոստիկանը պահանջում է ներկայացնել վարորդական վկայական, տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ներկայացնել»:

Երբ վարորդը հրաժարվեց ներկայացնել վկայականը, ոստիկանն ասաց, որ այդ դեպքում մեքենան կտեղափոխեն հատուկ պահպանվող տարածք: Նա նաեւ հավելեց, որ վարորդը նաեւ ամրագոտի կապած չի եղել:

«Սուտ ես խոսում, ես ամրագոտի կապած եմ եղել»,-ասաց վարորդը:

Մանրամասները՝ տեսանյութում: