Շիրակի մարզի Սարատակ և Լուսաղբյուր գյուղերի դպրոցներում 14 օր ուսուցումը հեռավար կլինի

Մանրամասներ

1

Շիրակի մարզի Սարատակ և Լուսաղբյուր գյուղերի դպրոցներում 14 օր ուսուցումը հեռավար կլինի: Տեղեկացանք, որ արդեն մեկ շաբաթ է՝ հեռավար է, ևս մեկ շաբաթ արձակուրդային շրջանն է, որից հետո դպրոցները գուցե անցնեն առկա ուսուցման ՝ պայմանավորված կորոնավիրուսի նվազման հետ: Դպրոցներն անցել են հեռավար ուսուցման, քանի որ  աշակերտների եւ ուսուցիչների շուրջ 30 տոկոսը ջերմել է:

Նշենք, որ Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ է 146 դպրոց:Անցյալ շաբաթ Գյումրու որոշ դպրոցներում էլ կային հեռավար ուսուցման անցած դասարաններ, որոնցից մեկը Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցն էր: Քովիդի 10 տոկոս դեպք էր արձանագրվել: