Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը հայտարարություններ կստորագրվեն․ ՌԻԱ Նովոստի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին։ Սպասվում է, որ կողմերը եռակողմ հայտարարություն կստորագրեն։ Հանդիպման մոտավոր ամսաթիվ է նշված նոյեմբերի 8-9-ը։

Փաստաթուղթը վերաբերելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին։ Ակնկալվում է նաև, որ հայտարարություն կընդունվի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին, նշել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։