Ռուսական լրատվամիջոցները ևս հայտնում են նոյեմբերի 9-ին սպասվող Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման մասին

Մանրամասներ

ա

Մոսկվայում` նոյեմբերի առաջին տասնօրյակում, սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում: Լուրը հրապարակել է «Ռիա նովոստի» գործակալությունը։ Մասնավորապես, ռուսական լրատվամիջոցը տեղեկացրել է, որ նախատեսված է պաշտոնական հանդիպում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև:

Այս տեղեկատվությունն ուշագրավ է այն համատեքստում, երբ ընդամենը երեկ երեկոյան արտահոսք կազմակերպվեց Վրաստանում գործող Ալիք մեդիայի կողմից, ըստ որի՝ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: