Ռուսներն այդ դիրքում էլ չեն կանգնում․ Դիրքը հստակ անցել է Ադրբեջանի հսկողության տակ

Մանրամասներ

1

«Այս պահին վտանգն ամբողջ երկրին է սպառնում, վտանգը կա, բայց կոնրետ այս պահին իրավիճակը մեզ մոտ նորմալ է, կտեսնենք, էլի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Հարությունյանը։

Ինչ վերաբերում է Փայլասարին, Ճակատենի գյուղապետն ասաց, որ հստակ տեղեկություն չունի, սակայն գիտի, որ ռուսական զորքի տեղափոխություն եղել է։

«Այդ դիրքի տեղափոխություն է եղել, որը հստակ անցել է Ադրբեջանի հսկողության տակ, այդ ամբողջ տարածքն անցել է թշնամու դիտարկման տակ, որտեղից նախկինում ավելի լավ դիտարկում անում էր ռուսական կողմը։ Ես չգիտեմ՝ դա հենց այնպե՞ս անցավ, հանձնեցի՞ն, թե՞ ինչ եղավ, մեկ բան հստակ է՝ ռուսներն այնտեղ չեն կանգնում»,- եզրափակեց Ճակատեն համայնքի ղեկավարը։