Օգնեք մեզ փրկել սովից 42 միլիոն մարդու. ՄԱԿ-ն Իլոն Մասկից 6,6 միլիարդ դոլար է խնդրել

Մանրամասներ

ա

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դևիդ Բիսլին Twitter-ում դիմել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին՝ խնդրելով ավելի քան 6 միլիարդ դոլար նվիրաբերել բարեգործական նպատակներին՝ աշխարհի տարբեր մասերում սովը կանխելու համար:

Նրա խոսքով՝ այս տարի աշխարհում մոտ 42 միլիոն մարդ սովի շեմին է հայտնվել, այդ թվում՝ համավարակի պատճառով գլոբալ աննախադեպ ճգնաժամի հետևանքով: Նման թվով մարդիկ, ըստ ՄԱԿ-ի, շտապ մարդասիրական օգնության կարիք ունեն:

Դիմելով Մասկին՝ Բիսլին գրել է, որ «միայն երեկ նա վաստակել է 6 միլիարդ դոլար, և սա հենց այն գումարն է, որն անհրաժեշտ է ՄԱԿ-ին՝ հումանիտար աղետը կանխելու համար»:

«Շնորհավորում եմ Իլոն Մասկին, որը գերազանցել է Ջեֆ Բեզոսին որպես աշխարհի ամենահարուստ մարդ՝ 221 միլիարդ դոլար կարողությամբ: Այս իրադարձությունը նշելու համար ես ձեզ առաջարկում եմ բացառիկ հնարավորություն. օգնեք մեզ փրկել սովից 42 միլիոն մարդու՝ ընդամենը 6,6 դոլարով: Առաջարկի ժամկետները շուտով կլրանան ... Եվ կյանքեր նույնպես», - գրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար