Հոկտեմբերի 16-ին Անգելա Մերկելը կմեկնի Թուրքիա

Մանրամասներ

ա

Հոկտեմբերի 16-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այց է կատարելու Թուրքիա: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչությունը՝ նշելով, որ Գերմանիայի կանցլերը Թուրքիա է ժամանելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում վերանայելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները և քննարկելու են համագործակցությունն ընդլայնելու համար իրականացվելիք քայլերը:

Հանդիպման ներառված են լինելու նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներին՝ մասնավորապես Լիբիային, Սիրիային և Աֆղանստանին վերաբերող հարցեր, փոխանցում է Ermenihaber-ը։