«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է մնացել: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային մաբողջականությունը, կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը պահանջում էր հայկական ուժերի անհապաղ դուրսբերումը Ադրբեջանի տարածքից: Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել է ռազմա-քաղաքական եղանակով:
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել պատերազմի ժամանակ բոլոր գերի ընկածներին»,- Ալիևն այս մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միւև ձեռք բերված համաձայնությամբ վերջ է դրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Փաստորեն, անցյալ տարվա նոյեմբերի վերջին գերի ընկած շիրակցի զինվորականներին Ալիևը նիստի ժամանակ ներկայացրել է որպես դիվերսանտների:
0Comments