Տարբեր մարդկանց առողջ քաշը տարբեր է. Օրական որքա՞ն կալորիա է պետք մարդուն

Մանրամասներ

ա

Ինչպե՞ս հաշվարկել մարդուն օրական անհրաժեշտ կալորիաների քանակը: Այս մասին կարծիքով է կիսվել սննդաբան, դիետոլոգների եւ սննդաբանների ասոցիացիայի անդամ Մարինա Մակիշան (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ օրական կալորիականությունը պետք է հաշվարկել՝ հաշվի առնելով մարդու քաշը. խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մեկ կիլոգրամ քաշի համար սպառել 25-30 կիլոկալորիա:

«Բացարձակ թվերով՝ կանանց համար ստացվում է օրական մոտ 1800-2000 կիլոկալորիա, տղամարդկանց համար՝ մինչեւ 2500 կիլոկալորիա», - news-ի փոխանցմամբ՝ ասել է մասնագետը «Մոսկվա 24»-ի հետ հարցազրույցում:

ա

Նրա խոսքով՝ հաշվարկելիս կարեւոր է հաշվի առնել մարդու ապրելակերպն ու ֆիզիկական ակտիվությունը: Մկանային զանգվածի բարձր խտություն ունեցող մարդիկ էներգիայի եւ սնուցիչների մեծ կարիք ունեն, ուստի նրանց խորհուրդ է տրվում բարձրացնել կալորիականության ընդունումը, հակառակ դեպքում, օրգանիզմում անբավարարության պատճառով կարող է քաշ կորցնելու գործընթաց սկսվել:

Ըստ մասնագետի՝ իդեալական քաշն այն է, որով մարդն իրեն դուր է գալիս՝ պայմանով, որ այս քաշը առողջ է, եւ պարզաբանել է, որ տարբեր հասակ ունեցող մարդկանց առողջ քաշը տարբեր է:

ա