«Հրապարակ»-ի աղբյուրներով, հայկական կողմը կրակոցների մասին հայտնել է ռուսական կողմին: Վերջինս առաջարկել է մի քանի նռնականետ վերցնել, խումբ ուղարկել և այդ ադրբեջանական դիրքը հավասարեցնել հողին: Սակայն Հայաստանից չեն թույլատրել նման գործողություն իրականացանել: Մեր բանակին թույլատրված է միայն ավտոմատներով պատասխանել:
Նշենք, որ երեկոյան կրակը դադարեցված էր, այս պահի դրությամբ իրավիճակը հանդարտվել է:
«Հրապարակ»
0Comments