«Մեր փորձագետների խումբն աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ»․ Ավանեսյան

Մանրամասներ

1

Երեկվա տվյալով` ավելի քան 12 հազար թեստավորում է կատարվել, որից 1589-ը դրական է եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Սա նշանակում է, որ մեր ներդրած ֆիլտրերն աշխատում են, և այն անձինք, ովքեր ունեն դրական պատասխան, կմնան տանը, չեն գնա աշխատանքի և չեն վարակի մյուսներին:

Մեխանիզմն առավել գործուն դարձնելու համար մեր փորձագետների խումբն այսօր աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ»: