Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Մանրամասներ

ա

Երկրի մագնիսոլորտում անցյալ գիշեր մագնիսական փոթորիկ է սկսվել, որի մակարդակն աստիճանաբար աճում է և արդեն հասել է միջին մակարդակի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին վկայում են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորայի կայքում հրապարակված տվյալները:

Ինստիտուտի տվյալներով՝ երևանյան ժամանակով 04:00-ի սահմաններում թույլ մագնիսական փոթորիկ է արձանագրվել, 07:00-10:00-ին փոթորիկն աճել է միջին մակարդակի:

Երկրին հասած արևային պլազմայի ամպը  նման դեպքերում մեծացնում է ռադիացիոն ծանրաբեռնվածությունը տիեզերական արբանյակների վրա, ազդում է Երկրի մակերևույթի շրջանում մագնիսական դաշտի տատանումների, իսկ մագնիսոլորտում փոփոխությունները տեսանելի են հյուսիսափայլերի տեսքով:

Ինչպես նշվում է, մագնիսական փոթորիկների պահերին հյուսիսափայլը հնարավոր է տեսնել 60-70 աստիճան լայնություններում, ինչպես օրինակ՝ Սանկտ Պետերբուրգից կամ Մուրմանսկից: