Սաակաշվիլին խոստացել է «աշխատասենյակներից դուրս շպրտել» Վրաստանի վարչապետին և նրա կառավարությանը

Մանրամասներ

ա

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը ձերբակալվել է հայրենիք վերադառնալուց հետո, խոստացել է, որ իր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հետ «աշխատասենյակներից դուրս են շպրտելու» երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և նրա կառավարության անդամներին: Այս մասին հայտնում է 1tv.ge հեռուստաալիքը:

«Հենց ես և Մելիան ենք լինելու այն մարդիկ, որոնք վրաց ժողովրդի հետ ձեզ հնարավորինս շուտ կվռնդեն ձեր աշխատասենյակներից», - ասված է պետության նախկին ղեկավարի ուղերձում, որը կարդացել է նրա կուսակից Էկա Խերխեուլիձեն:

Սաակաշվիլին այսպես է արձագանքել Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավարի խոսքերին, թե Մելիան առաջիններից մեկն էր, ով ուրախացել է նախկին նախագահի ձերբակալման կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմաննն ապօրինաբար հատելու համար: