Իրանի նոր տարանցիկ երթուղիները շրջանցում են Ադրբեջանը

Մանրամասներ

1

Նոր երթուղիները կփոխարինեն Ադրբեջանին

Իրանի «Առևտրի Զարգացման կազմակերպության» նախագահ Ալիռեզա Պեյմանփակը նշել է, որ իրանական ապրանքների տարանցիկ տեղափոխումն Ադրբեջանի տարածքով միշտ տարատեսակ խնդիրներով է ուղեկցվել, որոնք ձմռան ամիսներին ավելի էին սրվել:

«Հաշվի առնելով դա՝ մենք ուսումնասիրեցինք հնարավոր տարանցիկ այլընտրանքները, և կանգ առանք երկու երթուղիների վրա: Նրանցից մեկը սկսվում է Հայաստանի հարավից, որը Ռուսաստան է հասնում Հայաստան-Վրաստան տարանցիկով, և պատրաստ կլինի մեկ ամսից, իսկ մյուսը անցնում է Կասպից ծովով»,- մանրամասնել է իրանցի պաշտոնյան։