Մահացու ելքով ավտովթար՝ Սոչիում. Մեքենաներից մեկում եղել է Քսենիա Սոբչակը․ ՎԻԴԵՈ

Մանրամասները՝ տեսանյութում

Սոչիի Ադլեր քաղաքում մեքենան, որում գտնվել է ռուս լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, մահացու ելքով վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է REN TV  թելեգրամյան ալիքը:

Նախնական տվյալներով՝ Mercedes-ի և Volkswagen-ի ճակատային բախումը տեղի է ունեցել Ադլերից Կրասնայա Պոլյանա տանող ճանապարհին: Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորը մահացել է, մնացածը ծանր վիճակում հոսպիտալացվել են:

Ինչպես հայտնում է Regnum-ը, Սոբչակը օդանավակայան էր գնում: Միջադեպից հետո նա թիկնապահների և օգնականների հետ տեղափոխվել է մեկ այլ մեքենա և հեռացել վթարի վայրից:

Տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա. հեռուստահաղորդավարուհու մենեջեր Կիրիլ Սուխանովը չի մեկնաբանել տեղեկատվությունը: