3-րդ համաշխարհային պատերազմ. Որտե՞ղ այն կսկսվի. The Sun-ը քարտեզ է ներկայացրել

Մանրամասներ

ա

The Sun թերթը ամերիկյան խմբագրությունը գծել է աշխարհի քարտեզը, որտեղ պատկերված են այն վայրերը, որտեղից կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը: Պատկերը տեղադրվել է թերթի կայքում:

Ըստ հեղինակների՝ համաշխարհային ռազմական հակամարտությունը կարող է սկսվել Թայվան կղզու (որին հավակնում է Չինաստանը), Քաշմիրի (վիճելի շրջան Հնդկաստանի և Չինաստանի միջև), Հորմուզի նեղուցի համար (գտնվում է Իրանի և  ԱՄԷ ջրերում) կամ Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների միջև միջուկային հրթիռներով փոխադարձ ռմբակոծություններով:

Բացի այդ, երրորդ համաշխարհայինը, ըստ The Sun-ի, կարող է զարգանալ Թուրքիայի և Սիրիայի միջև կոնֆլիկտներից, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջուկային պատերազմից: Այնուամենայնիվ, The Sun-ն ամենահավանական սցենարն է համարում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմական հակամարտությունը Թայվանի պատճառով, որը կվերածվի գլոբալ առճակատման:

Henry Jackson Society-ի (անկախ բրիտանական հասարակական միավորում) անդամ Սեմ Արմսթրոնգը նշել է, որ Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել: Նրա խոսքով՝ Թայվանը Պեկինի և Արևմուտքի ներգրավմամբ ձևավորված նոր «սառը պատերազմի» «գերագույն խորհրդանիշն» է: