ԱՄՆ դեսպանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին շնորհավորել է՝ ՀՀ քննչական կոմիտեի գործունեության 7-րդ տարելիցի կապակցությամբ.
«Հարգելի´ պարոն Քյարամյան,
Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և քննչական կոմիտեի աշխատակիցներին Հայաստանի քննիչների մասնագիտական օրվա 7-րդ տարեդարձի կապակցությամբ:
Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է Ձեր գերատեսչությանը օգնություն ցուցաբերելուն՝ մեր INL, FBI, DEA և DHS գրասենյակների միջոցով, քանի որ Քրեական արդարադատության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանի ընդհանուր ջանքերի շրջանակներում Դուք ջանքեր եք գործադրում քննչական կոմիտեի ամրապնդման ուղղությամբ:
Մենք ողջունում ենք Ձեր գերատեսչության հավատարմությունը կոռուպցիայի, փողերի լվացման, թմրամիջոցների և մարդկանց թրաֆիքինգի, կենցաղային և սեռական բռնության, կիբերհանցագործությունների և անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների մանրակրկիտ քննության և պայքարի իրականացմանը:
Հարգանքով՝ Լին Մ. Թրեյսի
Դեսպան»
0Comments