««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելու համար հոկտեմբերի 6-ից սկսել է օգտվել Հայաստանի օդային տարածքից:»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Առաջին ներքին չվերթն իրականացվել է այսօր՝ 8։00-ին, Բաքու-Նախիջեւան-Բաքու երթուղով:
Հիշեցնենք, որ դեռ երեկ Իրանի կառավարությունը պաշտոնական ռազմական ուղիներով ծանուցում էր ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը: Ըստ հաղորդագրության` Իրանը փակել է իր օդային տարածքն Ադրբեջանի օդուժի համար, որը ռազմական մատակարարումներ է իրականացնում դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն:
Ավելի ուշ իրանական Տելեգրամ ալիքները հայտնեցին, որ Իրանն իր օդային տարածքը փակել է նաև ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար։
0Comments