Ընդդիմությունը չի կարողանում անել այն, ինչն անելու խոստմամբ գնացել է խորհրդարան

Մանրամասներ

Ընդդիմությունը չի կարողանում անել այն, ինչն անելու խոստմամբ գնացել է խորհրդարան։

Ես վստահ եմ, որ ընդդիմությունն ունի ցանկություն՝ քայլեր անելու։ Իհա՛րկե, չեմ ցանկանում ընդդիմությանը քննադատել, բայց ուզում եմ հիշեցնել, որ երբ 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո, «Բարգավաճ Հայաստանը» Փաշինյանի հետ գնաց ընտրության, ժողովուրդը «Բարգավաճ Հայաստանին» չէր ընտրել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, հակառակը, նրանք մեզ քվե էին տվել Փաշինյանի հետ միասին բարեփոխումներ կատարելու համար։

Այս ընդդիմությանը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին, սակայն, 400 հազար մարդ ձայն է տվել մեկ նպատակով և օրակարգով՝ այն է՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ես իրենց ձայն չեմ տվել, որ իրենք իշխանության հետ քննարկեն՝ Սևանա լճից այսքան ջուր բաց թողնե՞ն, թե՞ այնքան, ես իրենց ձայն չեմ տվել, որ իրենք այս կամ այն հարցով դիմեն Սահմանադրական դատարան, կամ՝ ոչ։ Ես հարց ունեմ պարոն Քոչարյանին՝ պարոն Քոչարյան, Ձեզ երբևէ չի՞ հետաքրքրել՝ այդ ինչպե՞ս ընդդիմությունը քվեարկեց Էդուարդ Աղաջանյանին ու Վահե Ղալումյանին հանձնաժողովներում ընտրելու համար, Ձեզ չի՞ հետաքրքրել՝ իսկ այդ ովքե՞ր են ձեր խմբակցությունից քվեարկել իշխանության թեկնածուների օգտին։ Նույն հարցը տալիս եմ նաև «Պատիվ ունեմ» դաշինքին։ Ես՝ որպես ընդդիմությանը ձայն տված քաղաքացի, ունեմ լեգիտիմ իրավունք այս հարցերը հնչեցնելու։

Նաիրա Զոհրաբյան

Ավելին՝ սկզբնաղբյուրում