Կրեմլում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպումը

Մանրամասներ

1

Ռուսաստանում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: «Պատրաստվում է Պուտինի եւ Փաշինյանի անձնական հանդիպումը Ռուսաստանում»,- հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարվի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ Պուտինի եւ Փաշինյանի հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս։ «Փոխգործակցության տոնը սահմանում են մեր երկրների ղեկավարները: Այս տարի արդեն երեք անձնական հանդիպում է տեղի ունեցել: Առաջիկայում պատրաստվում է նոր անձնական հանդիպում»,- ասել է Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ: