Փարիզի դատարանը Նիկոլա Սարկոզիին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման

Մանրամասներ

1

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012 թվականին իր նախընտրական քարոզարշավն անօրինականորեն ֆինանսավորելու համար և դատապարտել մեկ տարվա ազատազրկման, հայտնում է Le Monde-ը:

Դատախազները հայտարարել են, որ առավելագույն թույլատրված գումարի գրեթե կրկնապատիկը`22,5 մլն եվրո է ծախսվել  քարոզարշավի վրա:

Ֆրանսիայի նախկին նախագահը պատիժը կկրի տանը՝ էլեկտրոնային հսկողության ներքո:

Ավելի վաղ՝ 2021 թվականի մարտի 1-ին, Փարիզի դատարանը Սարկոզիին մեղավոր էր ճանաչել կոռուպցիայի և ազդեցության չարաշահման համար և դատապարտել երեք տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանականորեն: