Ստամբուլ մեկնող զբոսաշրջիկների թիվը 35 տոկոսով նվազել է

Մանրամասներ

ա

2021 թվականի օգոստոսին Ստամբուլ մեկնած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը 2019 թվականի համեմատ 35 տոկոսով նվազել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ստամբուլի մշակույթի և տուրիզմի վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի առաջին 8 ամիսներին Ստամբուլ է այցելել 4 մլն 854․000 զբոսաշրջիկ։ Իսկ միայն օգոստոսին՝ 1 մլն 2․722 զբոսաշրջիկ։

Թեև 2020 թվականի տվյալների համեմատ այս ցուցանիշը գրեթե 129 տոկոս աճ է նշանակում, այնուամենայնիվ, 2019 թվականի համեմատ դա դեռևս շատ ցածր արդյունք է։ Նշենք, որ 2019 թվականի օգոստոսին Ստամբուլ էր այցելել 1 մլն 540․120 զբոսաշրջիկ։

2021 թվականի գոստոսին Ստամբուլ մեկնած զբոսաշրջիկների մեջ ամենամեծ թիվ են կազմել գերմանացիները՝ 117․522, ինչպես նաև՝ Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրաքի, ԱՄՆ-ի, Քուվեյթի ու Նիդերլանդների քաղաքացիները։