Բեռնատարների կուտակումներ են․ բեռնափոխադրումները կարելի է իրականացնել Բավրա-Նինոծմինդա անցակետով․ Վրաստանում ՀՀ դեսպանություն

Մանրամասներ

ա

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։

Կուտակումներից խուսափելու նպատակով բեռնափոխադրողները հնարավորության դեպքում կարող են Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի փոխարեն բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով։