Հայաստանի կառավարությունը կարող է հաստատել դա, որ մենք վերադարձրել ենք պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին

Մանրամասներ

1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին»:

«Հայաստանի կառավարությունը կարող է հաստատել դա: Մենք վերադարձրել ենք նրանց զինծառայողներին դեռևս, նախքան նրանք վերադարձել էին մեր զինվորականներին: Այն անձինք, որոնց նկատի ունի Human Rights Watch-ը, մարդիկ են, որոնք մեր դիրքեր են ուղարկվել Հայաստանի ռազմական հրամանատարության կողմից պատերազմի ավարտից և նոյեմբերյան համաձայնագրի ստորագրումից երկու շաբաթ անց»,- ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը՝ պատասխանելով իրավապաշտպան կազմակերպության հնչեցրած մեղադրանքների մասին հարցին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը կտտանքների է ենթարկում հայ ռազմագերիներին: