Մուրադովն Արցախում խաղաղապահների նոր հրամանատար Անաշկինի հետ Բաքվում է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ռուսաստանի ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի հրամանատրի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ով նաեւ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորամասի նախկին հրամանատարն է եղել, խաղաղապահների նոր հրամանատար Գենադի Անաշկինի հետ մեկնել է Բաքու։

Բաքվում նա գեներալ Անաշկինին ներկայացրել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովին։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։