Կրակոցեր «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. երիտասարդ աղջիկը մահացել է

Մանրամասներ

1

Այսօր`սեպտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել։

Հրազենային վնասվածքներ են ստացել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ աղջիկը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։