Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման. Ադրբեջանի ԱԳՆ

Մանրամասներ

ա

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն։

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման՝ միջազգային իրավունքի սկզբունքների խիստ պահպանման հիման վրա, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության։ Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել այդ հիմնարար սկզբունքները և պահպանել միջազգային պարտավորությունները՝ տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու նպատակով»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։