Եթե որոշ մարդկանց համար պարզ չէ, թե ինչի է Ալիևը վերազինվում շուտով նորից կհամոզվեն․ Եվ՛ պատերազմը կգա, և՛ ավելի ստորացուցիչ պայմաններում կլուծվի այդ հարցը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Թշնամի երկրի ղեկավարը շարունակում է վերազինվել, ռազմական նոր ենթակառուցվածքներ Արցախում կառուցել՝ ինչի՞ համար, խաղաղությա՞ն:

Միլիարդավոր դոլարներ է ծախսում, օդանավակայաններ կառուցում, որոնք կրկնակի նշանակություն ունեն, այսինքն՝ նաև ռազմական են:

Ու եթե որոշ մարդկանց համար պարզ չէ, թե ինչի համար են անում, շուտով նորից կհամոզվեն:

Ես հույս ունեմ, որ այս պարագայում ողջախոհությունն ի վերջո կհաղթի, և մենք կհասկանանք, որ խաղաղությունն արժանապատիվ կարող է լինել: Եթե դու արժանապատվության մասին մոռացել ես, ապա և՛ պատերազմը կգա, և՛ ավելի ստորացուցիչ պայմաններում կլուծվի այդ հարցը:

Ի վերջո, պետք է խոսենք այն լեզվով, որով մեզ կհասկանան, հակառակ դեպքում հետևանքները շատ վատ կարող են լինել:

Ինչքան ուզում է՝ կրկնենք՝ խաղաղություն, այն այդպիսին չի լինում, ուղղակի բոցավառվում է նոր պատերազմ: Այսպիսի «խաղաղասիրական» հռետորաբանությամբ նոր պատերազմ են բոցավառում, գրգռում են թշնամու ախորժակը։

Գրիգորի Այվազյան, ադրբեջանագետ

Ավելին՝ սկզբնաղբյուրում