Չինաստանը պետք է առաջինը միջուկային հարված հասցնի ԱՄՆ-ի ուղղությամբ. Չինացի դիվանագետ

Իրավիճակ

ա

ՄԱԿ-ում Չինաստանի նախկին դեսպան Շա Ցզուկանը հայտարարել է, որ ՉԺՀ-ն պետք է պատրաստ լինի առաջինը միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ներկայության աճի ֆոնին, հաղորդում է Daily Mail թերթը:

Ցզուկանի կարծիքով՝ Պեկինը պետք է հրաժարվի «առաջինը միջուկային հարված չհասցնելու» քաղաքականությունից, որպեսզի հետ մղի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր ձեւավորվող միությունները:

Դիվանագետը նաեւ նշել է, որ Չինաստանի ընթացիկ քաղաքականությունը, որն իրականացվում է 1960-ականներից ի վեր, Պեկինին «բարոյական գերազանցությամբ» է օժտել, սակայն անընդունելի է, քանի դեռ ԱՄՆ-ն ու Չինաստանը չեն պայմանավորվի, որ կողմերից ոչ մեկն առաջինը միջուկային հարված չի հասցնի: