Ջրի ո՞ր ջերմաստիճանն է լոգանքի համար օպտիմալ

Լավագույն ջերմաստիճանը 36-37 °C-ն է, ինչը համապատասխանում է առողջ օրգանիզմի ստանդարտ ջերմաստիճանին

1

Շատերի համար լոգանքն ամենօրյա գործընթաց է, հիգիենայի անբաժանելի մաս, բայց արդյոք լողանալիս կարեւորում ենք ջրի ճիշտ ջերմաստիճանը… Սովորաբար մարդիկ չեն մտածում, թե լոգանքի համար ջրի որ ջերմաստիճանն է օպիտմալ համարվում: Ի վերջո, ամեն մեկն ընտրում է իր օրգանիզմին հարմար տաքություն: Բայց պարզվում է՝ խնդրի հետ կապված հետազոտություն է իրականացվել, որ արդյունքում մասնագետները եկել են եզարահնման, որ լոգանքի համար ջրի լավագույն ջերմաստիճանը 36-37 °C-ն է, ինչը համապատասխանում է առողջ օրգանիզմի ստանդարտ ջերմաստիճանին:

Տաք է համարվում 37-40 °C ջուրը, 40 °C-ից բարձրն արդեն շատ տաք է: Եվ հենց շատ տաք ջուրն է համարվում վնասակար օրգանիզմի համար: Առաջին հերթին դա վերաբերվում է մաշկին: Շատ տաք ջուրը վնասում է մաշկի հիդրոլիպիդային պաշտպանիչ շերտը:

Շատ տաք ջուրը վատն է անդրադառնում նաեւ սրտի վրա: Դրա արդյունքում կարող են առաջանալ ռիթմի խանգարումներ, ճնշման բարձրացում: 37 °C ջրի պայմաններում մարդն իրեն հարմարավետ է զգում, արյունատար անոթները չեն սեղմվում կամ լայնանում, եւ արյան շրջանառությունը չի խանգարվում: 

Կարծիք կա նաեւ, որ մարմնի բարձր ջերմություն ունենալու ժամանակ ցնցուղի տակ կանգնելը հակացուցված է: Մասնավորապես, եթե Ձեր ջերմությունը հասնում է 38-38,5 °C-ի, ապա ջրային պրոցեդուրաները ցանկալի չեն, քանի որ կարող է տեղի ունենալ ջերմակարգավորման խանգարում:



Աղբյուրը՝ Doctors.am