Ադրբեջանը Ռուսաստանից զենք կգնի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ադրբեջանն արդեն հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Մենք լավ աշխատանք ենք կատարում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության: Բնականաբար, այժմ մենք նայում ենք նոր մշակումներին, այժմ արդեն տեխնիկական խմբերն ուսումնասիրում են նոր հնարավորությունները, մենք արդեն ներկայացրել ենք որոշ հայտեր, ուստի Ռուսաստանի հետ այս ուղղությամբ համագործակցությունը նույնպես կզարգանա»,- ասել է Ալիեւը

«Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում, որի նոյեմբերյան համարը լույս է տեսնելու ուրբաթ օրը:
Նա վստահություն է հայտնել, որ ապագայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցությունը «կշարունակի զարգանալ»: