Իրանի զինված ուժերը զգալի կենդանի ուժ ու տեխնիկա են տեղափոխել Ադրբեջանի հետ սահման՝ Արաքս գետի հովիտ․ Սահմանների փոփոխությունն անթույլատրելի է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Զգուշավոր դիվանագիտությամբ հայտնի Իրանի ռազմաքաղաքական և փորձագիտական շրջանակները լրջորեն անհանգստացած են: 

Սեպտեմբերի 12-ից Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանությունը կանգնեցնում և ստուգում է իրանական համարանիշներով բեռնատար մեքենաների վարորդներին՝ «Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար», ավելին, հարկում է վարորդներին, դա փաթեթավորելով Ադրբեջանին բնորոշ անորոշ պատճառաբանություններով, իրականում վնասելով Իրանին, ինչպես նաև Հայաստանին:

ՀՀ իշխանությունները գործնականում այս ամենի դեմ ոչ մի քայլ չեն ձեռնարկում՝ Ադրբեջանի գործողությունները դիտարկելով բացառապես Իրանի դեմ:

Վերջին օրերի պաշտոնական հաղորդագրություններից կարելի է ենթադրել, որ Իրանն ակտիվացրել է աշխատանքները Երևանի և Բաքվի հետ, ինչպես նաև հայտարարել, որ Իրանի հարևանների տարածքային ամբողջականությունը Իրանի համար ավելի կարևոր է, քան որևէ այլ բան:

Ավելին, սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ՝ Իրանը լայնածավալ զորավարժություններ է նախաձեռնել Ադրբեջանի, Արցախի օկուպացված տարածքների և Հայաստանի սահմանի երկայնքով, որի համար Իրանի զինված ուժերը զգալի կենդանի ուժ ու տեխնիկա են տեղափոխել Ադրբեջանի հետ սահման՝ Արաքս գետի հովիտ:

«168 Ժամ»-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Իրանում իսկապես անհանգստությամբ են հետևում տարածաշրջանային զարգացումներին: Ըստ նրա, նման զարգացումներն այդքան էլ անսպասելի չէին:

«Սակայն, ինչպես գիտեք, ԻԻՀ դիվանագիտությունը սկսել է բազմակողմ աշխատանքները թե հրապարակային, և թե ոչ հրապարակային, կուլիսային, ԻԻՀ-ն հայտնել է իր դիրքորոշումը՝ սահմանների փոփոխությունն անթույլատրելի է, ԻԻՀ-ն տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման կողմնակիցն է, դիվանագիտությանը կցվել են նաև այլ գործիքներ, այս պահին Իրանի կողմից այդ ճանապարհից հրաժարվելու մասին խոսք չի գնում, Իրանը փորձում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այս իրավիճակին լուծում տալու նպատակով: Իրանը հասկանում է նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան խնդիրներ, և դրանք պետք է լուծվեն:

Իրանը պատրաստակամություն է հայտնում աջակցել այդ շփումներին, որոնք վերաբերում են նաև Իրանի կենսական շահերին»,- ասաց վերլուծաբանը: