Մեկնարկել են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Սեպտեմբերի 16-ից ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով մեկնարկել են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները՝ հատուկ մշակված գործողություններով։ Այս մասին հայտնում է «Զինուժ» մեդիան, որը նաեւ տեսանյութ է այս մասին պատրաստել:

Կազմակերպվել են հատուկ մարտավարական մարզումներ՝ մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում։ Իրականացվել են դարանակալման, հարձակման, պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտների հայտնաբերման ու ոչնչացման, նպաստավոր դիրքեր զբաղեցնելու և զորավարժության պլանով նախատեսված այլ գործողություններ։

Մեկ այլ ուղղությամբ անձնակազմը հաղթահարելով բարդ տեղանքը՝ հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել։