Իրանից մոտ 40 բեռնատար կանգնած են մնացել Կարմրաքար-Դավիթ-Բեկ տանող խաչմերուկում

Մանրամասներ

1

Իրանից տասնյակ բեռնատարներ կանգնած են մնացել Կարմրաքար-Դավիթ-Բեկ տանող խաչմերուկում

Մասնավորապես, մոտ 40 բեռնատար մեքենա է կուտակվել Կարմրաքար և Դավիթ-Բեկ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում:

Նրանց թիվն ամեն ժամ ավելանում է:

Խնդիրներ են ծագում Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետի կողքով երթևեկելիս:

Մեքենաների մի մասն անցնում է Տաթևով, սակայն այս նեղ երթուղին հարմար չէ ծանր բեռնատարների համար: