Ալիևի օգնականը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է հանդիպել Իրանի դեսպանի հետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին կրկին հանդիպել է այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ավելի վաղ Հաջիևն ու Մուսավին քննարկել էին երկկողմ հարաբերությունների վիճակը և ընդհանուր մտահոգող հարցեր: 

«Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ես առիթ ունեցա հանդիպելու Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Մեր ջերմ զրույցների ընթացքում մենք քննարկեցինք ներկա իրավիճակը և ապագայի ծրագրերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - գրել է իրանցի դիվանագետը Twitter-ի իր էջում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի և պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները Գորիս-Ղափան ճանապարհին բերման են ենթարկել իրանցի վարորդներին: